ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աշխարհն էլի խառն է, ինչպես էն ժամանակ...

Աշխարհն էլի խառն է, ինչպես էն ժամանակ...
22.12.2024 | 07:08

Սարդարապատի ճակատամարտի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ Եղեռնի մղձավանջից հետո մեր ժողովրդի գոյատևմանը սպառնացող վտանգը հաղթահարվեց, բայց չվերացավ:

Հայ ժողովուրդն իր սեփական ուժերի գերլարումով կրկին նվաճեց ապրելու, հայրենիք ունենալու սովորական, բայց, ավա՜ղ, ոչ սովորական ճանապարհով` պայքարով, իր զավակների այրամբ, անհավատալի զոհողություններով պատմությունից հետ խլված իրավունքը։

Ցավոք, դա կրկնվեց 20-րդ դարավերջին, երբ կարծում էինք թե վտանգը վերացել է, բայց ոչ, այն եղել և մնում էր... սակայն մեր հերոսական ժողովրդի պայքարի, այրան գնով չեզոքացվեց, ավելին, հաղթական ավարտ ունեցավ։

Շուրջ 27 տարի արժանապատվորեն կրում էինք արդար հաղթանակի դափնին։

Թե ի՛նչ եղավ 2020-ից հետո բոլորը գիտեն, ամեն ինչ փոխվեց ու եղավ վատթարագույնը...

Այո, այն գոյաբանական լրջագույն խնդրիը, որին բախվեց Հայաստանը դեռ մնում է ուժային կենտրոնների օրակարգում ու մեծ հարց է թե ինչ է սպասվում մեր փոքրիկ ու տանջված երկիրին։

Սա շատերին է անհագստացնում: Նաև դա է պատճառը, որ շատ հաճախ մտքերս, մտահոգություններս, որոնք պատում են ինձ, տագնապ են առաջացնում ներսս և քանի որ անկարող եմ որևէ բան փոխել, հեղափոխել վասնզի դա Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսին է հատուկ հեղափոխելը, հաճախ կիսվում եմ ֆեյսբուքյան անպտուղ հարթակում։

Եվ ամեն անգամ մի ներքին ծանոթ ձայն ականջիս շշնջում է ասելով, թե ի՛նչ գործ ունեմ խառնվում եմ ինձ չվերաբերող հարցերին։

Սա իմ երկիրն է, սիրելի ներքին ձայն և ես չեմ կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող վտանգավոր գործընթացներին։ Հետո սթափվում եմ, մտածում գուցե ճի՞շտ է ներքին ձայնը, չէ՞որ դու ու քեզ նման մտածողները քիչ են, ի՞նչ կարող եք անել բութ անտարբերների այս դավադրության դեմ, այն դեպքում, երբ հասարակության մի ստվար զանգված տառապում է մի հիվանդությամբ, որն ախտորոշվում է ինքնախաբեություն։

ՈՒ չգիտակցելով (կամ գիտակցելով) պահի լրջությունը, քանզի չհասկացան, որ Արցախի ցեղասպանությունով չվերջացավ թուքի ծրագիրը, կարևորում են սոսկ իրենց բարեկեցությունը` փոքր ձեռքբերումները, բիզնեսը, աշխատանքը և առօրեական խղճուկ հաճույքները համարելով, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, էլ ինչու՞ չցաված գլուխները դնեն ավետարանի տակ...

Չտա Աստված, բայց մի առավոտ կարթնանանք ու ազգովի մասնակիցը կդառնանք մեր պետականության հուղարկավորությանը, չէ՞ որ էլի աշխարհը խառն է, ինչպես էն ժամանակ...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ